Հետազոտողները պնդում են, որ կյանքը գոյություն է ունեցել 10 միլիարդ տարի առաջ՝ նախքան Երկիր մոլորակի ի հայտ գալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 8:42

Ամերիկացի հետազոտողները պնդում են, որ մեր արեգակնային համակարգից դուրս կյանքը գոյություն է ունեցել նախքան Երկիր մոլորակի ի հայտ գալը:
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ կյանքը առաջացել է 10 միլիարդ տարի առաջ, որը շատ ավելի մեծ է քան Երկրի տարիքը՝ 4,5 միլիարդ տարի:
Ըստ գիտնականների տեսության՝ տիեզերական պայմաններում գոյատևող կյանքի ձևերը երկնաքարերի և մոլորակների բախումներից հետո պահպանվում են բեկորների տեսքով:
Այս կյանքի ձևերը քնած վիճակում կարող են մնալ բավականին երկար ժամանակ, մինչև այլ մոլորակների չհանդիպեն:
Ըստ տեսության՝ իրենց հանդիպած նոր մոլորակի մակերեսին առկա բարենպաստ պայմաններում սկսվում է դրանց էվոլուցիան:
Այնուամենայնիվ՝ հետազոտողները ընդունում են, որ իրենց գաղափարը զուտ տեսական բնույթ է կրում:
Հետազոտողներից մեկը նշում է, որ եթե իրեն հարցնեին, ապա ինքը համոզված կպնդեր, որ կյանքը 99 տոկոսով գոյություն է ունեցել Երկիր մոլորակից առաջ, սակայն նա կարծում է, որ պետք է շատ ուշադիր լինել այս պարագայում՝ հնարավոր է, որ իրենց չհաշվարկած 1 տոկոսը փոփոխություն մտցնի տեսության մեջ:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply