Ոստիկանությունը պայթեցրել է Գերմանիայի նախագահին հասցեագրված ծանրոցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 22:52

Գերմանական ոստիկանությունը պայթեցրել է նախագահ Յոախիմ Գաուքի գրասենյակ հասցեագրված կասկածելի ծանրոցը, ասել է նախագահի մամլո քարտուղարը:
«Նախագահի նստավայրի հարևանությամբ գնտվող պուրակում վերահսկման ներքո պայթյուն է իրականացվել», – ասել է նա:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ԱՄՆ-ում ձերբակալվել է մի մարդ, ով նախագահ Բարակ Օբամային և սենատորին ուղարկում էր նամակներ, որոնց վրա առկա էր մահացու թույն:

Դիտվել է 1491 անգամ:
Print Friendly

Leave a Reply