Սերբիան և Կոսովոն պատմական համաձայնության են եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 22:47

Սերբիան և երկրի նախկին նահանգ Կոսովոն ուրբաթ կնքել են հարաբերությունները բարելավելու մասին պատմական համաձայնություն:
ԵՄ Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ասել է, որ վեց ամիս տևած բանակցություններից հետո վերջապես երկու կողմերի վարչապետները Բրյուսելում համաձայնության են եկել:
Էշթոնը ասել է, որ բանակցությունները ավարտվել են: Վարչապետները առաջարկել են համաձայնագրի տեքստը:
Պակտը կվերաբերվի 2008թ Սերբիայից անկախացած Կոսովայի էթնիկական բաժանմանը: Սա երիտասարդ երկրի համար կբացի միջազգային ինտեգրման ավելի հեռանկարային ճանապարհ:
Բելգրադը հույս ունի ձեռք բերել ԵՄ 27 անդամ պետությունների վստահությունը և սկսել Սերբիայի անդամակցման մասին բանակցությունները:

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply