Մեկնարկել է «Գրքի բանկ – նվիրատվության տաղավար» ծրագիրը։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 19, 2013 22:36«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ապրիլի 19-ին, ժամը 17:00-ից մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է «Գրքի բանկ – նվիրատվության տաղավար» ծրագիրը։ Տեղադրված տաղավարում յուրաքանչյուրը կարող է գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել:Միջոցառման կազմակերպիչների խոսքով ծրագրի նպատակը հանրության ուշադրությունը գրքին ու ընթերցանությանը ևս մեկ անգամ սևեռելն է: Միջոցառումը նաև բարեգործական նպատակ է հետապնդում. հավաքված բոլոր գրքերն այնուհետև կփոխանցվեն համայնքային գրադարաններին և ՀՀ տարբեր զորամասերի։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն