Թուրքիայում գտնվել է Հոջա Նասրեդդինի գերեզմանի տապանաքարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 22:33

«Radikal»-ը հաղորդում է, որ Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսարի շրջանում տարիներ առաջ քաղաքապետարանի շինարարական աշխատանքների ժամանակ հին գերեզմանատնից մի տապանաքար էր հանվել և տեղափոխվելով Ուլու մզկիթի գրադարան, պահպանության էր հանձնվել: Ահա պարզվել է, որ այն պատկանում է նշանավոր Հոջա Նասրեդդինին:
Անատոլիայի համալսարանի գրականության ֆակուլտետի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ պրֆ. Էրոլ Ալթընսափանը, ինչպես նաև մի շարք այլ մասնագետներ որոշ ժամանակ հետազոտել են գտնված տապանաքարը, ինչից հետո բացահայտվել է, որ այն պատկանում է Նասրեդդինին: Ալթընսափանը նշել է, որ տապանաքարը ամենայն հավանականությամբ պատկանում է սելջուկյան ժամանակաշրջանին, քանի որ իր վրա կրում է այդ շրջանին հատուկ գծեր: Բացի այդ հաստատվել է այն փաստը, որ Նասրեդդինը ծնվել և մահացել է հենց Սիվրիհիսարում: Պրոֆեսորը ընդգծել է, որ սա շատ կարևոր գտածո է թյուրքական աշխարհի համար: Նա նշել է նաև, որ 2013 թվականին Էսքիշեհիրը թյուրքական աշխարհի մշակույթային մայրաքաղաք է հայտարարվել և շատ կարևոր է, որ հենց հիմա հայտնաբերվեց արժեքավոր տապանաքարը:

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply