Իրաքում արյունոտ ուրբաթ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 21:33

Գնդացրային կրակոցների հետևանքով Բաղդադի հյուսիս-արևելքում գտնվող Դիյալի շրջանում նախնական տվյալներով 6 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ականատեսների վկայությամբ արկերը սկսել են ընկնել մզկիթի բակ ուրբաթօրյա նամազից անմիջապես հետո՝ դժվարություն առաջացնելով վիրավորներին օգնելու հարցում:
Բացի այդ՝ այսօր Քիրքուքում (Իրաքյան Քրդստան) շիական առաջնորդ Մուքթադ աս Սադրայի գրասենյակի բակում ռումբ է պայթել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 15 հոգի էլ վիրավորվել են: Քիրքուքի արևմուտքում գտնվող Հավիջայի շրջանում ցուցարարների վրա զինվորները կրակ են բացել՝ վիրավորելով ակցիայի 3 մասնակցի: Սակայն արյունահեղությունը Քիրքուքում այդքանով չի ավարտվել: Մեկ այլ ռումբ էլ պայթել է քիրքուքյան մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո՝ խլելով մեկ մարդու կյանք, 16 հոգի վիրավորվել են, որոնցից 4-ի վիճակը ծանր է: Ռումբը տեղադրված է եղել մի քանի օր առաջ մզկիթին նվիրված պատի ժամացույցի մեջ:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply