Իրանը սպառնալիք է Ադրբեջանի և մյուս հարևան երկրների համար. Յասամյան Գարագոյունլու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 20:39

Ադրբեջանի մամուլի ակումբներից մեկում այսօր քննարկվել է Իրանում առկա իրավիճակը, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:

Մամուլի ասուլիսը հրավիրել է “Հարավային Ադրբեջանի ազգային-ազատագրական  ճակատ” կազմակերպության ներկայացուցիչ Յասամյան Գարագոյունլուն: Անրադառնալով Իրանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին`վերջինս ասել է, որ դրանք ոչ մի դրական փոփոխություն “Իրանի ադրբեջանցիների” համար չեն գրանցի, ուստի ադրբեջանցիներին կոչ է անում բոյկոտել այդ ընտրությունները:

Անդրադառնալով է նաև Իրանի միջուկային ծրագրին` Գարագոյունլուն ասել է, որ դա սպառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Նա նույնիսկ առաջարկել է, որ Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Իրաքը, Աֆղանստանը և և նրանց հարևան արաբական երկները Իրանի դեմ անվտանգության դաշինք կազմեն:

Նշենք, որ “Հարավային Ադրբեջանի ազգային-ազատագրական  ճակատ” կազմակերպությունը պայքարում է այսպես կոչված Միավորված ադրբեջանական պետություն ստեղծելու համար, որի մեջ կընդրգկվի “Հյուսիսային Ադրբեջանը” (Ադրբեջանի Հանրապետությունը) և այսպես կոչված Հարավային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական նահանգ):

Դիտվել է 2735 անգամ:
Print Friendly

Leave a Reply