«Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը Լոնդոնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 19, 2013 20:26

Ապրիլի 17-ին Լոնդոնում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Ռուբեն Գալիչյանի «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, գիտնականներ, ինչպես նաեւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպվել էր երեք հայկական մշակութային կազմակերպությունների՝ «Թեքեյան» մշակութային միության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Նոր Սերնդի մշակութային միության աջակցությամբ։
Շնորհանդեսը բացեց Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, ով անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությանը, մասնավորապես՝ այդ երկրի իշխանությունների ցուցումով իրականացվող տարածաշրջանի պատմությունն աղավաղված մատուցելու քաղաքականությանը։
Իր խոսքում հեղինակ Ռուբեն Գալիչյանը համառոտ ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Իրանի պատմության խեղաթյուրման ու սեփականաշնորհման փորձերին։

Դիտվել է 1930 անգամ:
Print Friendly

Leave a Reply