Հերթական հայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՝ ընդդեմ Հայասատանի հանրապետության

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 16, 2010 18:12

«Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը  պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեցին նրա փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Տիգրան Հայրապետյանը:

«Մեր հանրության համար կարծես սովորական են դարձել պետական կարիքների համար գերական շահ հռչակելու միջոցով այլոց սեփականությունը օտարելը,,- ասաց Ալումյանը,-սակայն այս դեպքը աննախադեպ է, որովհետև խախտվել է մարդու սեփականության իրավունքների բոլոր նորմերը»:

Տարածքը սեփականատիրոջից վերցվել է հանրության համար գերակա շահ  ճանաչվելու հիմնավորմամբ և տրամադրվել այլ սեփականատիրոջ՝ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին:

Խանութն ունի օրինական 2 հարկ և անօրինական նկուղ, ինչպես նաև 3-րդ հարկ:

Փաստաբան Ալումյանն ասաց, որ Հովհաննես Ղուկասյանին վճարել են ընդամենը խանութի առաջին հարկի 125 քառակուսի մետր տարածքի  համար՝ 202մլն դրամ, մինչդեռ նա այդ երկհարկանի խանութը նախկինում պետությունից գնել է:

«Հետո նա ավելացրել է նկուղ և ձեղնահարկ, որոնք օրինական չեն, սակայն ինչու՞ չպետք է վճարեին երկորդ հարկի համար: Դեռ չասեմ, որ այդ գինն էլ չգիտեմ ով  և ինչպես է որոշել»,- ասաց նա:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ մարդու սեփականության իրավուքների պաշտպանությունը ժողովրդավարության կարևորագույն կետերից է և ՄԱԿ-ի կոնվենցիաներում դա դիտարակվում է քաղաքացիական, այլ ոչ թե սոցիալ-տնտեսական հարթության մեջ:

«Հայաստանում սեփականության իրավունքն օրենքով պաշտպանված չէ և մարդու սեփականությունը կարող է պաշտպանված լինել այն դեպքում, եթե նա իշխանության մեջ է»,- ասաց նա:

Դիտվել է 2095 անգամ:
Print Friendly

Leave a Reply