Երկրպագուները թալանել ու ծեծել են սիրելի թիմի ֆուտբոլիստներին հենց հանդերձարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 18:17

Արգենտինական «Ուռական» ֆուտբոլի ակումբի ֆուտբոլիստները սեփական երկրպագուների կողմից թալանվել ու ծեծվել են երկրի գավաթի առաջնության հերթական խաղերից մեկից հետո հանդերձարանում: Մարզիչ Խոսե Մարիա Լյոպի խոսքերով` երկրպագուներն այդպիսով «պատժել են» ֆուտբոլիստներին գավաթի առաջնությունից դուրս մնալու համար:
«Խաղից հետո, երբ հետ եկանք հանդերձարան, դեմքները ծածկած շուրջ 150 երկրպագուներ ներխուժեցին մեր ետևից: Նրանք զինված էին փայտերով և բացի այն, որ գողացան մեր ողջ գումարն ու ֆուտբոլիստների հագուստները, մի քանի տղաների նրանք ծեծեցին: Երբ դուրս եկանք փողոց, պարզվեց, որ նրանք նաև խազել են մեր մեքենաներն ու ծակել անվադողերը», – պատմել է մարզիչը:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply