Գործազուրկ սիցիլիացին սպանել է քահանային, քանի որ հոգնել էր նրա քարոզներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 17:15

Քահանային սպանելու մեջ մեղադրված սիցիլիացի տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ ինքը այլևս չէր կարողանում տանել նրա քարոզները:

Արևմտյան Սիցիլիայի փոքր գյուղերից մեկի քահանա Մայքլ դի Ստեֆանոն իր քարոզները կառուցում էր այցելուների խոստովանությունների հիման վրա՝ մեկնաբանելով նրանց սխալ քայլերը:

Ծեր քահանան շատ քիչ ջանք էր թափում այդ մեկնաբանությունների մեջ տվյալ օրինախախտների ինքնությունը թաքցնելու հարցում:

Քահանային մահացած էին գտել եկեղեցու իր կեցավայրի անկողնում:

33-ամյա Անտոնիո Ինկանդելան հայտնել էր, որ ինքը պարզապես ցանկանում էր դաս տալ քահանային՝ իր քարոզում համայնքում կատարված վատ արարքները մեջբերելու համար:

Իտալական ANSA լրատվական գործակալության տվյալներով՝ մեկ երեխայի հայրը պնդում է, որ ինքը չի ցանկացել սպանել քահանային:

Տղամարդու տեղեկություններով՝ ինքը ցանկանում էր հարվածել նրա ոտքերին, սակայն մթության մեջ չի կողմնորոշվել և շատ ուշ է հասկացել իր սխալը:

Այնուհետև նա գողացել էր քահանայի բանկային քարտերը, որպեսզի գողության տպավորություն ստեղծվեր:

Ոստիկանության տվյալներով՝ գործազուրկ Ինկանդելան բռնվել էր քահանայի քարտերը բանկոմատում օգտագործելու պահին:

Սպանության գործով նրան պաշտոնական մեղադրանք է ներկայացվել:

 

 

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply