Մտածելու առիթ կա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2013 14:47

Ապրիլի 21- 27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ  երկրների դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանի շախմատի և բադմինտոնի ֆեդերացիաներին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է  1,5 մլն դրամ։

Կառավարությունը նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 28 մլն դրամ, որը տրամադրվելու է Հայաստանի նետաձգության ֆեդերացիային` 2013-ի մայիսի 27-ից հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով։

Ցավոք, մեր նետաձիգներից սպասելիքներ գրեթե չկան: Ինքնին հարց է առաջանում` իմաստ ունի փող ծախսել, այն էլ մայրաքաղաքի մարզասերների աչքից հեռու այդպիսի մրցումներ անցկացնելու համար: Արդյոք, դա ինքանանպատակ չէ: Մտածելու առիթ կա:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply