Վիկ Դարչինյանը կմրցի Խավիեր Գալոյի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2013 13:55

Հանրածանոթ թեթևքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին  չեմպիոն Վիկ Դարչինյանը մայիսի 11-ին հերթական մրցամարտը կանցկացնի:

Մարզիկի մենեջեր Ֆրենկ Էսպինոզան հայտնել է, որ այդ օրը Դարչինյանը 10 ռաունդանոց մրցամարտ կանցկացնի ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի մարզապալատի ռինգում: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի  մեքսիկացի Խավիեր Գալյոյը: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 23 հանդիպումներից  18-ում հաղթել է`  10-ը նոկաուտով:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply