Դիաբետով հիվանդ երեխարները ծնվում են բարդ հղիությունների հետևանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 13:10

Կանադական բժշկական ամսագրում հրատարակվել է մի զեկույց, որում գիտնականները ներկայացնում են  հղիության բարդ ընթացքի ու երեխայի մոտ դիաբետի  զարգացման մասին իրենց ուումնասիրությունը: Մանսագետներն այն եզրահանգման են եկել, որ երեխայի մոտ շաքարային դիաբետի զարգացումը կապված է մոր  այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են  հիպերտենզիան ու պրեէկլամպսիան: Չնայած այս հիվանդությունների բարդ անվանումներին, դրանք հղիությանն ուղեկցող հաճախադեպ հիվանդություններ են:

Օրինակ, պրեէկլամսիան այն հիվանդությունն է, որի դեպքում մեզի անալիզում միշտ սպիտակուց կա ու ճնշումն էլ  սովորաբար բարձր է լինում: Իսկ հիպերտենզիան էլ հղիության ժամանակ արյան ճնշման կտրուկ բարձրացումն է: Ուսումնասիրության համար հետազոտվել է ավելի քան 1 մլն  հղի կին: Մասնագետներն ուսումնասիրել են նրանց բժշկական քարտերն ու հայտնաբերել, որ  վերը նշված հիվանդությունները մեծացնում են երեխայի` շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկը գրեթե 2 անգամ: Իսկ եթե կինն ինքն է հիվանդ շաքարային դիաբետով, ապա ռիսկը մեծանում է գրեթե 13 անգամ:

Հետազոտության հեղինակը նշում է, որ տվյալ փորձն ուղղված է ապագա մայրիկների նկատմամբ  ճիշտ վերաբերմունքին, հիվանդության վաղ հայտնաբերմանը, արյան բարձր ճնշման ու մյուս հիվանդությունների բուժմանը, ինչը մի քանի անգամ կնվազեցնի փոքրիկների մոտ շաքարային դիաբետի զարգացման ռիսկը:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply