Հանդիպելով դիմադրության՝ ձախողված կողոպտիչը դիմել է փախուստի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2013 13:09

Ապրիլի 18-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները    Ա. Ահարոնյան փողոցում գտնվող  հյուրանոցային համալիրից,    կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված  Փարսադան Փ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.10-ի սահմաններում,  հյուրանոցային համալիրի բակում փորձել է բացահայտ հափշտակել 1986 թ. ծնված Արշավիր Տ.-ի պարանոցի ոսկյա շղթան, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը, դիմել է փախուստի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply