Հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2013 13:06

Ապրիլի 18-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1974 թ. ծնված Արմեն Ղ.-ին,  որը 2010 թ. հոկտեմբերի 14-ից  ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը,  և 235 հոդվածի 1-ին մասի` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:


Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply