Մահվան ելքով 2 ՃՏՊ է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2013 13:04

Ապրիլի 18-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենաներ` 71 ՕՕ 100 պ/հ (վարորդ` 1987 թ. ծնված Տ. Գրիգորյան) և 22 ԼՏ 944 պ/հ (վարորդ` 1987 թ. ծնված Կ. Ղազարյան):  Մինչ հրշեջ – փրկարարների ժամանումը` Տ. Գրիգորյանը և «Մերսեդես» մակնիշի 22 ԼՏ 944 պ/հ ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Հ. Հարությունյանը տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ Տ. Գրիգորյանը մահացել  է:  Ըստ բժիշկների`  Հ. Հարությունյանի առողջական վիճակը միջին ծանրության է:  Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոմեքենաների հոսանքազրկման աշխատանքներ:

Նույն օրը, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արաբկիր» զբոսայգու մոտ` Հրազդանի կիրճում, ավտոմեքենա է շրջվել, կա տուժած:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և ՃԿԿ արձագանքման հերթապահ խմբերը:     Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21015» մակնիշի 17 ՕԼ 277 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Ֆ. Գրիգորյան) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել պատին և շրջվել:  Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ֆ. Գրիգորյանին և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրան:  Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:

Նույն օրը, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Բյուրական ավտոճանապարհին` «Տառերի պուրակի» մոտ, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարաները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Ռ. Ասատրյանին պատկանող «Վազ 2107» մակնիշի 32 ՏԼ 049 պ/հ ավտոմեքենան:

Ապրիլի 19-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրածեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խմբերը:  Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 35 ՍD 213 պ/հ (վարորդ` Հունաստանի Հանրապետության քաղաքացի, 1989 թ. ծնված Ն. Մանուկյանիդիս) ավտոմեքենան բախվել է կայանված «Բրոչ Մյուլեր» մակնիշի BSB 974 պ/հ ավտոբուսին: «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Ա. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ Ն. Մանուկյանիդիսը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:   Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գրիգորյանի դին: Հրջեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply