Կանխվել է ինքնասպանության երկու փորձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2013 13:02

Ապրիլի 18-ին, ժամը 19.10-ին Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ Հ. Ղամբարյանից ահազանգ է ստացվել, որ ինքը պատրաստվում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը:

Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները:

Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կանխվել է ինքնասպանության փորձը:

Շտապօգության աշխատակիցները տեղում վիրակապել են 1958 թ. ծնված Հ. Ղամբարյանի վնասված ձախ դաստակը:

Նույն օրը, ժամը 21.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի փողոցի բնակչուհի Մ. Մաթևոսյանը փորձում է ինքնասպանություն գործել` հրկիզելով բնակարանը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խմբերը:

Պարզվել է, որ 1980 թ. ծնված Մ. Մաթևոսյանն ունի հոգեկան խանգարումներ և վառել է իր նոթատետրը:

Մ. Մաթևոսյանը տեղափոխվել է հոգեբուժարան:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply