«Time» հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 12:40

«Time»-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ  մարդկանց  թարմացված ցուցակում ոչ միայն քաղաքական գործիչներ են, այլև ճանաչված անձինք ու Հյուսիսային Կորեայի սկանդալային առաջնորդը:

Այսպիսով,  երիտասարդ բռնապետ Կիմ Չեն Ընին բախտ է վիճակվել այս ցուցակում ընկերակցել ԱՄՆ նախագահ Օբամային, երաժիշտ Ջեյ-Զիին, դերասանուհի Ջենիֆեր Լոոուրենսին, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, իսլմական զինյալների զոհ 15-ամյա Մալալա Յուսուֆզային և այլն:

Հայտնի է, որ ամսագիրը հատուկ շապիկների տարբերակներով է լույս տեսնելու, դրանք զարդարելու են Լոուրենսի, գործարար Էլոն Մասկի, սենատոր Ռանդ Փոլի, թենիսիստուհի Լի Նայի, հնդիկ դերասան Ահամի Խանի ու Մալալայի լուսանկարները:

Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply