Ինչպիսին է Չինաստանի գերբեռնված տրանսպորտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 12:28

Աշխատանքի ուղևորվելիս  միջինվիճակագրական չինացին բեռնում է իր տրանսպորտային միջոցը դրա տարողության ու դեռ ավելինի չափով: Այս լուսանկարներն արվել են Չինաստանի ճանապարհներին, և սա բնական տեսարան է:

Չինաստանում ավտոմայրուղիներն ու ճանապարհները տրանսպորտային ընկերությունների համար շատ թանկ են: Երբեմն փոխադրման ծախսերը կազմում են ապրանքի ընդհանուր արժեքի 20%-ը: Դրա համար էլ զարմանալի չէ, որ շատ ընկերություններ նախընտրում են իրենց բեռնափոխադրումն ինքնուրույն  ու հնարավորինս տնտեսող ձևով իրականացնել:

Չինաստանի համար գերբեռնումը  հետիոտնի ու մյուս վարարդների համար լուրջ խնդիր է: Իշխանությունների տվյալներով, ճանապարհներին բոլոր բեռնատարների 80%-ը գերբեռնված է լինում: Դրանք վնասում են առանց այն էլ ավերվող ճանապարհները: Իսկ անցյալում դրանց պատճառով կամուրջներ են քանդվել:

Ցյանտան գետի վրայով ձգված կամրջով, որը նախատեսված էր 30տ չգերազանցող ավտոմեքենաների համար, ամիսներ շարունակ երթևեկում էին 100 տ և ավելի բեռով բարձված  ավտոմեքենաներ: Հետևանքը եղավ այն, որ 2011-ի հուլիսին կամուրջը քանդվեց այն պահին, երբ դրա վրայով  129 տ ծանրությամբ բեռնատար էր սլանում: Նույն ամսին Յանչենե և  մեկ ուրիշ` կամարավոր 300 մ-անոց Ուիշանե կամուրջները քանդվեցին: Իսկ դրանք կառուցվել էին 12 տարի առաջ:

Չինաստանում 660 000 կամուրջ կա. ավելի , քան աշխարհի մեկ այլ երկրում: Սակայն դրանցից ամեն տարի քանդվում է ավելի քան 10-ը: Քանդման պատճառներից գլխավորը մեքենաների գերբեռնումն է:

Դիտվել է 1939 անգամ:
Print Friendly

Leave a Reply