Գրողը Բոստոնի ահաբեկչությունը կանխագուշակել էր 11 տարի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 11:28

Ամերիկացի գրող Թոն Լոներգանը Բոստոնում կատարված ահաբեկչությունը կանխագուշակել էր դեռևս 2002-ին, Heartbreak Hill: The Boston Marathon Thriller  (“Կոտրված սրտերի բարձունք. Բոտոնյան մարաթոնի թրիլլեր”) վերնագրված գրքում:

Իր վեպում, որը հրատարակվել է 11 տարի առաջ, նա պատմում է  սպորտային միջոցառման ժամանակ կազմակերպված ահաբեկչության մասին: Ըստ սյուժեի, պայթյունների հետևանքով հոսպիտալացվում են վազքի մասնակիցներ ու բազմաթիվ հանդիսատեսներ: Ըստ հեղինակի , ամերիկացի ծայրահեղականները մինչ այդ սպառնում էին  ռումբեր պայթեցնել մարաթոնի ուղերթի երկայնքով, որպեսզի խանգարեն կարևորագույն հետաքննությանը:

“Հեռուստացույցը միացնելով`  ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Այնպիսի տպավորություն էր, ասես ինչ- որ մեկն էկրանավորել էր իմ գիրքը: Դա այնքան անիրական էր թվում: Իմ ներքին ձայնն ասում էր, որ ես դա ճշգրտորեն տեսել եմ  վաղուց”:

Պարզվեց նաև, որ տղամարդը այդ մարաթոնին մասնակցել է 17 անգամ, սակայն 2002-ին ոտքի վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել սիրած զբաղմունքից: Նա դարձավ գրող և նոր կյանք սկսեց: Լոներգանը  հայտնել է նաև, որ չի ցանկանում գիրքը հանել վաճառքից, քանի որ այն “մարդկանց մոտ մարաթոնի իրական տպավորությունը կստեղծի “:

Գրողն առաջարկել է մարաթոնն անվանել 8-ամյա Մարտին Ռիչարդսի անունով, որը զոհվեց ահաբեկչության ժամանակ:

“Ես չեմ կարողանում ազատվել այն զգացումից, որ ասես ինչ- որ մեկը տպավորվել է իմ գրքից ու որոշել ահաբեկչություն իրականացնել”:

2013-ի ապրիլի 15-ին Բոստոնում ահաբեկչության հետևանքով զոհվեց 3, վիրավորվեց ավելի քան 180 մարդ:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply