Ճապոնիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 10:10

Ճապոնիայի հյուսիսային հատվածում ուժեղ երկրաշարժ է եղել: Նախնական տվյալներով, այն 7,0 մագնիտուդ հզորություն է ունեցել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կուրիլյան շղթայից 275 կմ   հյուսիս-արևելք, մոտ 10 կմ խորության վրա:

Ինչպես նշվում է  հաղորդագրության մեջ, ցունամիի վտանգ չկա:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply