Պակիստանը երկրաշարժի կապակցությամբ միջազգային կազմակերպություններից օգնություն է խնդրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 9:52

Պակիստանի բանակը դիմել է միջազգային կազմակերպություններին` երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում օգնելու  խնդրանքով: Զոհվել է 40 մարդ:

Ներկա դրությամբ զինվորականները տուժած շրջաններ վրաններ ու դեղորայք են հասցրել, սակայն լրացուցիչ օգնության կարիք է զգացվում:

Երեքշաբթի 7,8 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Խաշ քաղաքից ոչ հեռու, ավերեց հարյուրավոր տներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ համաշխարհային  ընկերակցությունը պատրաստ է  օգնել, եթե դրա մասին իշխանությունները խնդրեն:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply