Շշի մեջ դրված նամակը հայտնաբերվել է 28 տարի անց, ծով նետման վայրից 8000կմ հեռավորության վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 0:36

Շշի մեջ նամակ դնելը և օվկիանոս նետելը, հուսալով, որ այն կհասնի իր հասցեատիրոջը, միանգամայն ռոմանտիկ քայլ է:
Սակայն դա ինչպես երևում է այնքան էլ հարմար ինքնաարտահայտման միջոց չէ, քանի որ նման նմակներից մեկը գտնվել է 28 տարի անց՝ օվկիանոս նետված վայրից 8,000 կմ հեռավորության վրա:
1985թ-ին Ջոնաթան անունով տղամարդը գրել է հետևյալ նամակը` «Մերի դու հրաշալի մարդ ես: Հուսով եմ, որ մենք համապատասխանում ենք իրար: Ես ասեցի, որ կգրեմ: Ընդմիշտ քո ընկեր Ջոնաթան, Նոր Շոտլանդիա, 1985թ», դրել շշի մեջ և նետել Անտլանտիան օվկիանոս:
Այժմ այն վերջապես ափ է հասել և հայտնաբերվել Խորվաթիայում՝ գրեթե 8,000կմ հեռավորության վրա:
Կապույտ գրիչով գրված ուղերձը լավ էր պահպանվել, քանի որ փաթաթված էր պոլիէթիլենային տոպրակի մեջ: Այն հայտնաբերվել էր 23-ամյա Խորվաթիայի բնակչի կողմից:
Նամակը հայտանաբերած Ռեզիխը հայտնում է, որ այն գտել է ձմռան ընթացքում ափ նետված աղբակույտի մեջ, երբ օգնում էր ափի մաքրման աշխատանքներին: Այժմ նա առեղծվածային զույգին կոչ է անում ընդառաջ քայլ անել:
Նա այդ նամակի և շշի նկարը տեղադրել է Facebook-ում:
Նոր Շոտլանդիայից օվկիանոս նետված շիշը Ադրեատիկ ծով հասնելու համար պետք է, որ անցած լինի Միջերկրական ծովով: Եվ շատ հավանական է, որ այն ուղիղ անցել է Ջիբլարթարի նեղուցով:

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply