Կանանց համար չափազանց գրավիչ լինելու համար՝ Սաուդյան Արաբիայից երեք տղամարդ է արտաքսել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 18, 2013 23:32
Երեք տղամարդ բռնի կերպով հեռացվել են Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող փառատոնից՝ կանանց համար չափազանց գրավիչ լինելու համար:
Միացյալ Արաբական Էմիրությունները ներկայացնող եռյակը պահպանողական իսլամական թագավորության կրոնական ոստիկանության կողմից հեռացվել է Էլ Ռիյադում կազմակերպված Ջենանդրիվաի ժառանգություն և մշակույթ փառատոնից:
Սաուդյան Արաբիայում, որտեղ խիստ կանոններ են գործում կանանց և տղամարդկանց հարաբերությունների հարցում, բարեգործության տարածման և վատ արարքների կանխարգելման հանձնաժողովը երեք տղամարդկանց արտաքսել է հետ դեպի Աբու Դաբի, որպեսզի կանայք չսիրահարվեն նրանց:
Ըստ The Telegraph-ի՝ տղամարդիկ փառատոնին մասնակցում էին որպես ԱՄԷ-ի ներկայացուցչության անդամներ:
The Telegraph-ը, մեջբերելով արաբական Elaph թերթին, նշում է՝ փառատոնի կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ հանձնաժողովը հեռացրել է երեք էմիրաթցիներին՝ հիմք ընդունելով, որ նրանք չափազանց հմայիչ են և կին այցելուները կարող են սիրահարվել նրանց վրա:
ԱՄԷ-ն պաշտոնական հայտարարության մեջ հայտնում է, որ կրոնական ոստիկանության պահվածքը պայմանավորված էր մի կին նկարչուհու չսպասված այցելությամբ:
ԱՄԷ-ի ներկայացուցչության ղեկավարը հայտնում է, որ իրենց ծրագրում կնոջ այցը ներառված չի եղել, և իրենց տաղավարին կնոջ մոտենալը պարզապես պատահական է ստացվել:






Facebook
Tweet This
Email This Post
