Չինաստանի բուդիստական տաճարներից մեկում երկու տոնա զանգված ունեցող զանգը ընկել է՝ իր մեջ փակված թողնելով զբոսաշրջիկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 23:08

Արևելյան Չինաստանի տաճարներից մեկում զանգը ընկել է զբոսաշրջիկի վրա, որի արդյունքում տղամարդը մնացել է փակված հասկայական բրոնզե զանգի տակ:

Լին Վանը կանգնած էր վանականներին աղոթքի կանչող բուդիստական տաճարի զանգի տակ, երբ նրա ընկերները սկսել են այն ուժգին հնչեցնել:

Այդ ժամանակ զանգը պահող պարանները կտրվել են և այն ընկել է Լինի վրա, իսկ փրկարարները ստիպված են եղել ամբարձիչ օգտագործել նրան ազատելու համար:

Փրկարարները երկու ժամ աշխատում էին հսկայական զանգը գետնից բարձրացնելու համար:

Տաճարի ներկայացուցիչը հայտնեց, որ այդ զանգը չափազանց հին է և պետք է հարգանքով վերաբերվել նրան՝ ավելացնելով, որ զանգը բավականին ծանր է և տղամարդու բախտը բերել է, որ այն ուղիղ իր վրա չի ընկել:

Անվտանգության աշխատակիցները նշեցին, որ զանգը ընկել է այն ուժգին հնչեցնելու հետևանքով:

Սակայն զբոսաշրջիկի կարծիքով դա զանգ է և նախատեսված է հնչեցնելու համար, ուստի նրանք պետք է այն ապահով դարձնեին:

 

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply