Ակնագնդերը դաջած տղամարդու աչքերից երկու օր շարունակ թանաքե արցունքներ են հոսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 21:33

Բրազիլացի տղամարդը հայտնում է, որ երկու օր շարունակ իր աչքերից թանաքե արցունքներ են թափվել իր ակնագնդերը սևացնելու նպատակով դաջելուց հետո:
Սան Պաուլոյից 39-ամյա դաջվածքների նկարիչ Ռոդրիգո Ֆերնանդո դոս Սանտոսը իր մարմնի 70 տոկոսը դաջվածքներով պատելուց հետո որոշել է տարօրինակ քայլ կատարել:
Նրա ակնագնդերի սպիտակ հատվածներում սևաներկ ներարկելու համար օգտագործվել է հատուկ ներարկիչ:
9News-ի տեղեկություններով՝ այդ անդառնալի գործընթացի ընթացքում ակնագնդի արտաքին պաշտպանական շերտի մեջ թանաք է ներարկվում:
Նրա աչքի մեջ ներարկված թանաքը նույնն է, ինչ օգտագործվում է մարմնի տարբեր հատվածներում դաջվածքներ անելու համար:
Ըստ 9News-ի՝ աչքի մասնագետները խորհուրդ են տվել նման քայլի չդիմել, քանի որ այդ գործընթացը կարող է բորբոքումներ առաջացնել և նույնիսկ տեսողության կորստի պատճառ դառնալ:
Ակնագնդի դաջվածքը, ինչպես երևում է, սկսում է տարածվել ամբողջ աշխարհում: Ավստրալիացի դաջվացքներ նկարողը հայտնում է, որ ինքը առաջինն է, որ անցել է այդ գործընթացը:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply