Կանգառում ականջակալներով երաժշտություն լսող և պարող կնոջ հոլովակը դարձել է ինտերնետային հիթ (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 21:20

Կանգառում ականջակալներով երաժշտություն լսող և պարող կնոջ հոլովակը դարձել է ինտերնետային հիթ:
34-ամյա քարտուղար Էլլի Քոլեսը YouTube –ում 380,000 անգամ դիտված հոլովակում Abba խմբի Dancing Queen երգի ներքո թափահարում է գլուխը, շարժում ոտքերը և ձեռքով հարվածում օդի մեջ:
Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին կանգառում նրա ամենօրյա ներկայացումները զվարճացնում են տեղի բնակիչներին, սակայն ինչպես երևում է ինտերնետում հայտնվելուց հետո նա արդեն զվարճացնում է ամբողջ մոլորակի բնակչությանը:
Այդ հոլովակը նկարել է Հեմփշիրի Իսլի քաղաքում կանգառի հակառակ մայթին տեղակայված սրճարանի տերը:
Ջեյնը՝ տեսահոլովակը նկարահանող տղամարդու կինը, հայտնում է, որ այդտեղ բոլորը ճանաչում են նրան՝ ավելացնելով, որ կինը ոչ մի խնդիր չի տեսնում իր պարելու մեջ և դրանով ոգեշնչում է տեղի բնակչությանը:
Քոլեսը նշում է, որ ինքը յուրաքանչյուր օր աշխատանքից վերադառնալիս կրում է իր ականջակալները և պարզապես չի կարողանում զսպել իրեն և պարում է՝ չնայած իր մայրիկը իրեն խելագար է համարում, սակայն ինքը սովորական 34-ամյա կին է, որը սիրում է պարել:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply