Աբդուլլահ Օջալանն ու Ֆեթուլահ Գյուլենը հայտնվել են «Time»-ի տարվա ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 21:11

Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ «Time» հանդեսի ամեն տարի հրապարակվող «տարվա ամենաազդեցիկ 100 անունները» ցուցակում հայտնվել են նաև Ֆեթուլահ Գյուլենն ու Ադուլլահ Օջալանը: Ընդ որում այս ամենամյա հրապարակման մեջ Գյուլենի ու Օջալանի անունները տեղ են զբաղեցնում առաջատարների շարքում:
Ըստ տարածված լուրի՝ հրապարակված ցուցակում Օջալանի և Գյուլենի մասին պատմող ծանոթագրական տեքստերը հետաքրքիր մարդիկ են հեղինակել: Այսպես Օջալանին ներկայացրել է Իռլանդիայի ազատագրական բանակի քաղաքական թևի առաջնորդ Գարի Ադամսը: Իսկ ահա Գյուլենի կերպարին անդրադարձել է Թուրքիայի մասին պատմող «Crescent and Star: Between Two Worlds» գրքի հեղինակ Ստեֆան Քինզերը:

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply