Որքա՞ն է քրդերի թիվը Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 21:13

Թուրքական «Radikal»–ում հրապարակվել է թուրք քաղաքական գործիչ, հետազոտող, գրող Թերհամ էրդեմի հոդվածը ներկայումս Թուրքիայում քրդերի թվաքանակի մասին: Ահա, թե ինչ տվյալներ է հրապարակում «KONDA» հետազոտական կենտրոնի հիմնադիրը:
2006 թվականից հետո մեր երկրի բնակչության թիվը փոփոխվել է և ավելացել: Ամեն տարվա վերջում այդ մասին նոր տվյալներ են հրապարակվել: 2010 թվականին «KONDA»-ն ընդհանրական հետազոտություն իրականացրեց: Այսպես 2006-ին Թուրքիայում քուրդ ազգաբնակչությունը 15,7 տոկոս էր կազմում, 2010-ին՝ նրանց թիվը մեծացավ՝ հասնելով 18,3 տոկոսի: 2012 թվականին Թուրքիայի բնակչության թիվը 75 մլն 630 հազար էր:
2013 թվականին սկզբին «KONDA»-ի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ քրդերը 13 մլն 400 հազար թվաքանակով կազմում են Թուրքիայի բնակչության 17,7 տոկոսը, ընդ որում նրանցից 7 մլն 770 հազարը, այսինքն 10,3 տոկոսը, 18-ից բարձր տարիք ունի:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply