Ադրբեջանում գյուղացիները գյուղից վտարել են Մասալլիի շրջանի ղեկավարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 21:06

Ադրբեջանի Մասալլիի շրջանի ղեկավարի` Ռաֆիլ Հուսեյնովի այցը Խանալյան գյուղ զայրացրել է բնակիչներին: Նրանք շրջանի ղեկավարին վտարել են են գյուղից, հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը:

Ռաֆիլ Հուսեյնովի հետ հանդիպման ժամանակ գյուղացիները պատմել են իրենց խնդիրների, մասնավորապես`էլեկտրաէներգիայի, գազի, ջրի բացակայության մասին: Թեև նրանք բազմիցս բողոքել են, սակայն դրանք անպատասխան են մնացել: Ստեղծված դրության համար գյուղացիները մեղադրել են շրջանի ղեկավարին, քանի որ նա ոչ մի քայլ չի ձեռնարկել:
 
Զայրացած գյուղացիները պահանջել են` Ռաֆիլ Հուսեյնովը անհապաղ հեռանա գյուղից, այլապես նրանք պատասխանատվություն չեն կրի հետևանքների համար:
 
Շրջանի ղեկավարը  ստիպված է եղել հեռանալ:
 

Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply