Ամբողջ աշխարհում քրդերի թիվը 25.5 մլն է. թուրքական հետազոտություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 21:05

Թուրքական “Քոնդա” հետազոտական կենտրոնը ուսումնասիրել է Թուրքիայում և ամբողջ աշխարհում ապրող քրդերի թվաքանակը: Հետազոտական կենտրոնի տնօրեն և “Ռադիկալ” թերթի լրագրող Թարհան Էրդեմը ներկայացրել է Թուրքիայում և աշխարհում քուրդ բնակչության թվի վերաբերյալ վիճակագրական տվյալները:
Ինչպես հաղորդում է թուրքական “Վաթան” թերթը, համաձայն դրանց` Թուրքիայում բնակվում է 13 մլն 400 հազար քուրդ, ինչը կազմում է ամբողջ երկրի բնակչության 17,7%-ը: Այս ցուցանիշով քրդերը ամենաշատը բնակվում են Թուրքիայում:
Իրաքում բնակվում է 4,6 մլն, Իրանում` 4,2 մլն, Սիրիայում` 1,5 մլն, եվրոպական երկրներում` 1,1 մլն, ասիական երկրներում` 0,6 մլն քուրդ: Ներկայացված տվյալների համաձայն` աշխարհում ապրում է ընդհանուր առմամբ 25,5 մլն քուրդ:
Նշենք, որ 2012թ. տվյալների համաձայն`Թուրքիայում բնակչության թիվը կազմում է 75 մլն 630 հազար:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply