Պակիստանի ընտրություններում կմասնակցեն տրանսգենդեր թեկնածուներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 20:55

Պակիստանի տրանսգենդերային համայնքը փորձում է մուտք գործել քաղաքականության դաշտ:
Նրանք առաջիկա ընդհանուր ընտրություններում 23000 թեկնածուներից միայն յոթն են, և ընտրվելու չնչին հավանականություն ունեն: Այդուամենայնիվ սա առաջին համարձակ քայլն է պահպանողական մահմեդական երկրում, որտեղ փոքրամասնությունը փորձում է այս կերպ պայքարել իրենց իրավունքների համար:
Թեկնածու Սանամ Ֆաքիրի խոսքերով՝ մարդիկ չեն մտածի, որ մենք կարող ենք լինել կոռումպացված, քանի որ մենք չունենք երեխաներ և ընտանիք: Մեզ հարկավոր չէ ուրիշ գործիչների նման ժողովրդի հաշվին հարստություն կուտակել և առանձնատներ կառուցել մեր գալիք սերնդի համար:
2009թ Գերագույն դատարանը սեռական փոքրամասնությունների մասին ընդունել է օրենք, համաձայն որի նրանք ճանաչվում են որպես ՛՛երրորդ գենդեր՛՛: Համաձայն օրենքի՝ այս գենդերի ներկայացուցիչները պետք է ստանան առանձին ինքնության քարտեր:

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply