Adidas-ի կառավարիչը կդառնա Puma-ի գործադիրը տնօրենը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 20:51

Գերմանական սպորտային հագուստի հսկա Puma-ն հինգշաբթի ընկերության գործադիր տնօրենի է նշանակել նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մրցակից Adidas-ի ղեկավար Բյորն Գուլդենին:
Գուլդեն պաշտոնապես իր լիազորությունները կստանձնի հունիսի 1-ին՝ փոխարինելով մարտին պաշտոնը լքած Ֆրանց Կոխին:
Նորվեգիայում ծնված, Գերմանիայի բունդեսլիգայում խաղացած Գուլդենն ունի 20 տարվա փորձառություն սպորտային հագուստի և կոշկեղենի արտադրության բնագավառում:
Նա եղել է նաև դանիական զարդերի Pandora ապրանքանիշի գործադիր տնօրենը:
Նրա խոսքերով՝ իր համար մեծ պատիվ է Puma-ի նման ընկերությունում ստանձնել նման պաշտոն:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply