Իտալիայի խորհրդարանին չի հաջողվել ընտրել երկրի նախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 20:47

Իտալիայի խորհրդարանին չի հաջողվել հինգշաբթի օրվա քվեարկության միջոցով ընտրել պետության նոր նախագահ:
Ֆրանկո Մարինին հավաքել է խորհրդարանի երկու պալատների 1007 անդամների 521 ձայնը: Սակայն նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն ձայների երկու երրորդ մեծամասնությունը, այսինքն այս պարագայում՝ պատգամավորների 672 կողմ ձայները:
Օրվա վերջում կկայանա երկրորդ քվեարկությունը, որը, հարկ եղած դեպքում, կշարունակվի մինչև շաբաթվա վերջ:
Ձախ-կենտրոնական պատգամավորներից շատերը իրենց ձայնն են տվել ակադեմիկոս Ստեֆանո Ռոդոտային:
Ռոդոտան հավաքել է 240 կողմ ձայն: 100 քվեաթերթիկներ կամ դատարկ էին, կամ անվավեր են ճանաչվել:

 

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply