Թուրքիան ԼՂ հակամարտությունում “կառուցողական դեր” ունի. Ջոն Քերի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 18, 2013 18:38
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիան “կառուցողական դեր” ունի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը:
Ջոն Քերին նման կարծիք է հայտնել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ: Քերին մասնավորապես հայտարարել է, որ Մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացքում, Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրներում Թուրքիան “կառուցողական դեր” ունի: Քերին նաև տեղեկացրել է, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ Թուրքիան և ԱՄՆ-ն բանակցություններ են վարում:
“Երկու սառեցված խնդիրների` Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցով Թուրքիան աջակցություն ցույց տալու նպատակով բանակցում է մեզ հետ”,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարն արդեն երկու անգամ այցելել է Թուրքիա:






Facebook
Tweet This
Email This Post
