Այս տարի 71 ՄԻԱՎ վարակակիրից 3-ը երեխաներ են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2009 19:49

MiavԸնթացիկ տարվա հունիսի սկզբի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 71, իսկ ՁԻԱՀ-ի 44 դեպք: ՄԻԱՎ վարակակիրների թվում են նաև մինչև 15 տարեկան երեք երեխա:

71 ՄԻԱՎ վարակակիրներից 43-ը տղամարդ են, իսկ 28-ը`կին, 44 ՁԻԱՀ վարակակիրներից 27-ը տղամարդ, իսկ 17-ը` կին: ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով վարակվածների շուրջ 61%-ը 25-39 տարեկան տարիքային խմբում են:

2009-ի գրանցված ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակակիրների 30 տոկոսի մոտ հիվանդությունը փոխանցվել է թմրանյութերի ներարկման միջոցով, 58 տոկոսի մոտ` հետերոսեքսուալ (կին-տղամարդ), իսկ 6 տոկոսի մոտ` հոմոսեքսուալ ճանապարհով: Մորից երեխային վարակի փոխանցման դեպքերի ցուցանիշը կազմում է 4 տոկոս:

1988թ.-ից (ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը Հայաստանում. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ) մինչև 2009թ. հունիսի սկիզբը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 745 դեպք, որոնցից 136-ը` նախորդ տարվա ընթացքում:

21 տարիների ընթացքում ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 548 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 197 դեպք, 16 դեպք էլ արձանագրվել է երեխաների մոտ:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կայքի տվյալներով` Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներարակմամբ վարակումը: Թմրամիջոցների ներարկման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎով վարակվել է ՌԴում և Ուկրաինայում:

Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 337 դեպք (45,2%-ը), երկրորդ տեղում են Շիրակի և Լոռու մարզերը՝ 9,9%:

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply