Ադրբեջանում որդին սպանել է հարազատ հորը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 18, 2013 18:15
Ադրբեջանում հայրասպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական գյուղերից մեկում 33-ամյա Վեյսել Մահմուդովը դանակով հարվածել է հարազատ հոր`55-ամյա Այդըն Մահմուդովի մեջքին: Վերջինս տեղում մահացել է:
Հայրասպանության պատճառը եղել է ընդամենը ընտանեկան կոնֆլիկտը:
Սումգայիթի քաղաքային ոստիկանության վարչությունում հաստատել են այս դեպքը: Վ. Մահմուդովը ձերբակալվել է:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Դիտվել է 1746 անգամ:





Facebook
Tweet This