«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Սսատարում է Տարոն Մարգարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2013 17:03

2013թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման և կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամները, համաձայն կազմակերպության կանոնադրական նպատակներին ու խնդիրներին, այն է` նպաստել հանրապետության և ժողովրդի կենսական խնդիրների շուրջ օբյեկտիվ, իրատես և առողջ կարծիքի ձևավորմանը, քննարկելով Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի և բարեփոխումների իրականացման հնարավորությունները, որոշեցին միաձայն պաշտպանել Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Պարոն Տարոն Մարգարյանը ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության բազում ծրագրերի և դրանով իսկ դարձել կազմակերպության բարեկամը:
Նախագահության ընդլայնված նիստում, օրակարգի 2-րդ հարցով որոշվեց լայնածավալ ծառատունկի ծրագիրը շարունակել Երևան քաղաքում և տարածաշրջանում արդեն իսկ հիմնված անտառների և պուրակների տարածքներում:
«Նիգ-Ապարան» ՀԲՀԿ

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply