Ադրբեջանում զինվորը վիրավորել է երկու զինծառայողի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 18:13

Ադրբեջանական բանակում միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Աղդամում։

Զինծառայող Սաբուխ Օսմանլըն զենքից արձակված կրակոցներից վիրավորել է իր ծառայակից ընկերներ Էլշադ Խաթամովին և Մովլուդ Մուրթուզալիևին։

Արդյունքում երկու վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ նախնական վարկածի՝ միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով։

Փաստը հաստատել է նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը։ Նա հաղորդել է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Դիտվել է 1661 անգամ:
Print Friendly

Leave a Reply