Հայաստանցիներին ամենաշատը հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2013 17:49

Հրապարակվել է  Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող ծառայությունների 20-յակը:

«Սփյուռ» տեղեկատուն վիճակագրություն է կազմել, թե 2012-ին մարդիկ առավել շատ ինչ ապրանքներ և ծառայություններ են փնտրել «Սփյուռ» տեղեկատուի կայքում և հեռախոսային ծառայության միջոցով:

Ըստ վիճակագրության, 2012-ին քաղաքացիներին ամենաշատը հետաքրքրել է ավիատոմսերի վաճառքը և ամրագրումը`9861 նման հարցում է եղել:

Երկրորդ տեղում տաքսի ծառայություններն են 9662 հարցումով, իսկ երրորդում միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին հարցումներն են` 7287:  Ըստ պահանջարկավածության հաջոդում է  ռեստորանների, համակարգիչների, աշխատանքի տեղավորման, բանկերի հյուրանոցների, տպագրության ծառայությունների մասին ինֆորմացիան:

Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում թատրոնների մասին 2194 (16-րդ հորիզոնական), իսկ գրախանութների մասին 1552 (20-րդ հորիզոնական) հարցում է եղել:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply