Եվս մեկ քայլ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 16, 2010 17:48

Արգենտինայի ներկայացուցիչ Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաջող հանդես գալ Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի միջազգային ներկայացուցչական մրցաշարում:

Նա 1/8 եզրափակչում վստահորեն առավելության հասավ  իսպանացի Թոմի Ռոբրեդոյի նկատմամբ` 6:3, 6:4: Հաջորդ փուլում Նալբանդյանը կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Վերջինս աշխարհի թիվ  երկու ռակետն է և այս մրցաշարում կրում է մեկնարկային առաջին համարը: Նալբանդյանը և  Ջոկովիչը միմյանց հետ կխաղան 4-րդ անգամ: Նախորդ երեք հանդիպումներից երկուսում հաղթել է սերբ թենիսիստը, իսկ մեկ անգամ աչքի է ընկել Նալբանդյանը: Նրանք վերջին անգամ իրար հետ խաղացել են 2008-ին Լոնդոնում կազմակերպված մրցաշարի կիսաեզրափակչում: Ջոկովիչը վստահորեն հաղթել էր  6:1, 6:0 հաշիվներով:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply