Պակիստանի նախկին նախագահը փախել է դատարանի դահլիճից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 17:09

 Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը, ում այսօր պետք է ձերբակալեին, իր թիկնապահների օգնությամբ փախել է դատարանի դահլիճից: Մուշարաֆի ընտանիքին մոտ գտնվող աղբյուրների հաղորդմամբ՝ նա կարող է թաքնվել Ռավալպինդի ագարակում:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ նախկին նախագահը մեղադրվում է 2007 թվականին նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի, 2006 թվականին Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուհթիի սպանությունների, ինչպես նաև Գերագույն դատարանի դատավորների ձերբակալման մեջ:

Փերվեզ Մուշարաֆը իշխանության էր եկել 1999 թվականին անարյուն պետական հեղաշրջման արդյունքում, սակայն 2008 թվականին, տեղի տալով ժողորդական ելույթներին, ստիպված էր լքել իր պաշտոնը և հեռանալ երկրից: Այդուհետ նա ապրել է Մեծ Բրիտանիայում և Դուբայում: Այս տարվա մարտի վերջին նա վերադարձավ Պակիստան, որպեսզի մայիսի 11-ին մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Նրան չվախեցրեցին ոչ թալիբների սպառնալիքները, ոչ էլ ուժի մեջ մնացած պետական դավաճանության մեղադրանքները: Մի քանի օր առաջ նրան մերժել էին պատգամավորի թեկնածություն առաջադրելու հարցում, քանի որ նրա վրայից դեռևս չեն հանվել վերոնշյալ մեղադրանքները:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply