Նախագահ Գյուլը 29 տարի անց Մուշ է այցելել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 18, 2013 16:46
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Մուշ է այցելել: Վերջին անգամ երկրի ղեկավարը այս քաղաք էր եկել 29 տարի առաջ՝1984 թվականի նոյեմբերի 3-ին, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Քենան Էվրենը:
Նախագահը կայցելի Մուշի նահանգապետարան և քաղաքապետարան: Նա կլինի նաև «Alparslan» մոտոհետևակային զորամասում: Նահագահ Գյուլին ուղեկցում է զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը:
Դիտվել է 920 անգամ:





Facebook
Tweet This