Դոստոևսկու հերոսները Ստամբուլի փողոցներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 16:43

Ռուս-թուրքական մշակութային հիմնադրամը Ստամբուլում կազմակերպել է ռուսական մշակույթի փառատոն, որը տևելու է մինչև ապրիլի 21-ը: Շատերի ուշադրությունը գրաված միջոցառումների շրջանակում Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իմամ Ադնանի փողոցում Սանկտ  Պետերբուրգի Դոստոևսկու թանգարանի կողմից կազմակերպվել է շատ հետաքրքիր «Գրական ցուցադրություն»:

«Radikal»-ը գրում է, որ աշխարհահռչակ ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վեպերի 24 հերոսներ մարմին էին առել և դուրս եկել թուրք հանդիսականների առաջ: Վերջիններս հնարավորություն ունեցան տեսնել ծանոթ հերոսներին իրենց ժամանակի հագուստով ու կերպարով: Հերոսներին մարմնավորել են Ստ. Պետերբուրգի Դրամատիկական մեծ թատրոնի, Եվրոպական թատրոնի և Ալեքսանդրիյսկի  թատրոնի 35 դերասան: «Ոճիր և պատիժ» վեպից Ռասկոլինկովը, «Խեղճ մարդիկ» վեպից Մակար Դևուշկինը և «Ապուշը» ստեղծագործությունից արքայազն Միշկինը, ինչպես նաև գրողի մի շարք այլ հայտնի հերոսներ ներկայացել են այնպես, ինչպես նրանց մանրամասն նկարագրել է Դոստոևսկին:

«Դևեր» և «Կարամազով եղբայրներ» հանրահայտ վերպերի հերոսները հանդիսատեսի առաջ ռուսերեն և թուրքերեն հատվածներ են արտասանել իրենց մարմնավորած հերոսների խոսքերից: Միջոցառման կազմակերպիչ Ստ. Պետերբուրգի Դոստոևսկու թանգարանի գեղարվեստական ղեկավար Վերա Բիրոնը նշել է. «Դոստոևսկին միշտ ցանկացել է տեսնել Ստամբուլը: Վեպերի հերոսների Ստամբուլ գալով՝ նրա երազանքը իրականացավ»:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply