Լեպսը դատական կարգով 50.000 ռուբլի է ստացել «Դեղին թերթ»-ից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 16:20

Ռուս հայտնի երգիչ Գրիգորիյ Լեպսը կրկին դատական գործ է հարուցել ընդդեմ «Դեղին թերթ»-ի: Հիշեցնենք, որ երգիչը արդեն մեկ անգամ դատարանի վճռով 100.000 ռուբլի էր ստացել հիշյալ թերթից:
Այս անգամ դատարան դիմելու պատճառ է հանդիսացել այն, որ թերթն ընդգրկել է Լեպսին ամենահակասեքսուալ աստղերի ցանկ ու տեղադրել նրա նկարը 47-րդ հորիզոնականում: Երգիչը հայց է ներկայացրել դատարան առ այն, որ խախտվել են նկարի հեղինակային իրավունքները` նկարը տեղադրվել է առանց իր թույլտվության: Չնայած Լեպսը պահանջել է 1.000.000 ռուբլի փոխհատուցում` Իզմայելովսկու դատարանը բավարարել է հայցը միայն մասամբ` նրա օգտին «Դեղին թերթ»-ից պահանջելով 50.000 ռուբլի:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply