Տորթ «Խլավահավի բույն»
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | April 18, 2013 10:372-3 ճաշի գդալ մեղր
0,5 բաժակ շաքարավազ
2 ձու
0,5 թ/գդալ սոդա
ալյուր
ընկույզ:
Կրեմ
1-ին տարբերակ
500 գ թթվասեր
5 ճ/գդալ շաքարավազ:
2-րդ տարբերակ
2 բանան
2-3 ճ/գդալ խտ.կաթ:
Պատրաստման եղանակը
Գոլորշու վրա թասի մեջ լցրած հալեցնել մեղրն ու շաքարը, ապա ավելացնել ձուն` մեկ -մեկ, անընդհատ խառնելով: Ապա սոդան ցանել վրան ու խմոր հունցել (պետք է խտությունը պլաստիլինի նման լինի, ձեռքին չկպչող): Թխել 2000С-ում, 4-5 րոպե, մինչ վարդագունելը: Տապակը ձեթոտելու կարիք չկա, պարզապես տակը մի քիչ ալյուր կարելի է ցանել:
Գրտնակելիս միանգամից խմորին հարկավոր է պահանջված ձևը տալ, որ թխելուց հետո կտրելու անհրաժեշտություն չառաջանա: Նկարագրված ձևով թխել 5 շերտ, իսկ մնացած խմորից` մի քանի գունդ պատրաստել ու մեջն ընկույզ դնել: Գնդերը տապակի մեջ դասավորել իրարից հեռու, որ չկպչեն: Կարելի է թխման ընթացքում շրջել, որ չայրվեն: Մինչ շերտերն ու գնդերը հովանում են, պետք է պատրաստել կրեմը. դրա համար թթվասերը հարվում է շաքարավազի, իսկ բանանը` խտ.կաթի հետ (բլենդերում):
Հիմա տորթը հավաքելու ժամանակն է:
Սկզբում դրվում է մի շերտը, քսվում է կրեմը` բանանով կամ թթվասերով, հերթով` թթվասեր-բանան-թթվասեր բանան: Դրանից հետո գնդերը զգուշությամբ պետք է կրեմապատել ու բրգաձև շարել տորթի վրա:Մնացած կրեմն էլ ավելացնել այնպես, որ տորթն ամբողջությամբ ծածկվի: Ձևավորելու համար վրայից բանանային կրեմ պետք է լցնել , որ մարմարյա հետքերի տպավորություն ստեղծվի: Ցանկալի է տորթը գիշերը թողնել, որ կրեմն ամբողջությամբ ներծծվի ու խմորը փափկի, իսկ հաջորդ օրը կարելի է վայելել: