Երևանի Ռուբինյանց փողոցում 48-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2013 14:29

Ապրիլի 17-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում Է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի կին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, նրան Երևանի Ռուբինյանց փողոցում    վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply