Մահացու պատահար Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 18, 2013 14:24
Ապրիլի 17-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «DAF» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշենի մաքսատնից Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1977 թ. ծնված Բորիս Օկոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.30-ին, «DAF»-ի վարորդը ձերբակալվել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 998 անգամ:





Facebook
Tweet This