ՃՏՊ՝ Արտաշատ քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2013 14:13

Ապրիլի 18-ին, ժամը 00.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 6 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ և գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Դ. Զաքարյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 877ՏՍ25 պետհամարանիշի և Ա. Պողոսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 54ԼՍ985 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել գազատար խողովակին:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Զոհեր և տուժածներ չկան:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply